Ռուսաաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների գալիք բանակցությունների հիմնական նպատակն է ապահովագրվել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկումից: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հիմա հիմնական նպատակն է ապահովագրվել մարտական գործողությունների վերսկսումից, թույլ չտալ որ կորեն այն մշակումները, որոնք եղել են Ղարաբաղում բռնության վերսկսման պահին»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ գալիք բանակցությունները բարդ են լինելու:
Նա նաեւ պարզաբանել է, որ հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրքում հանդիպումներ է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ:
«Նախագահը առանձին հանդիպումներ կունենա՝ սկզբում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, հետո առանձնազրույց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Դրանից հետո կկայանա առանձնազրույց, այնուհետեւ աշխատանքային նախաճաշ արդեն երեք նախագահների կազմով, այսինքն Պուտինի, Ալիեւի ու Սարգսյանի մասնակցությամբ»- ասել է Պեսկովը:





























