Հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում,  հունիսի 17-ին մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանին այսօր՝ հունիսի 20-ին, հուղարկավորել են:

Մահացած զինծառայողին հողին են հանձնել Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատանը:

Հրանտ Գրիգորյանին հուղարկավորել են զինվորական կարգով, նրա հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերերը:

Հրանտ Գրիգորյանը ընտանիքի միակ որդին էր, ունի իրենից փոքր քույր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: