Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում հունիսի 3-ին մահացած նորածինն ունեցել է ներարգանդային ինֆեկցիա: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
«Ծնվելուց մեկ օր հետո մահացել է: Երեխան խնդիրներով է ծնվել, ունեցել է ներարգանդային ինֆեկցիա: Դեպքն ուղարկվել է հետազոտության, ախտաբանաանատոմիական փորձաքննության արդյունքներից հետո ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկարցել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում հունիսի 3-ին նորածին է մահացել: Ծնողները չեն հավատում վարկածին, որ երեխան խնդիրներ է ունեցել, նրանք դիմել են իրավապահ մարմիններին:





























