Ռուսաստանն ու Ադրբեջանը հիմք են ձեւավորում երկու երկրներում փոխադարձ անվտանգ ու հարմարավետ ներդրումների համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Նոր նախագծերի աջակցության ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ( ՌՆԳ) գլխավոր տնօրեն Անդրեյ Նիկիտինը:

«Մենք գրեթե նույն մոտեցումն ունենք վարչական խոչընդոտների կրճատման, բիզնես վարելու համար հարմարավետ պայմանների ու կանոնների ապահովման հարցերում: Սա այն հիմքն է, որն այսօր ձեւավորվում է, որպեսզի Ադրբեջանից Ռուսաստան ու Ռուսաստանից Ադրբեջան ներդրումները հարմարավետ ու անվտանգ լինեն: Կարեւոր է , որպեսզի ռուս ու ադրբեջանցի գործարարները հասկանան դա»,- ասել է Նիկիտինը: Նա շեշտել է, որ Ռուսաստանն այսօր շատ ակտիվ է զբաղվում ներդրումային կլիմայի փոփոխությունով: «Մենք շատ լավ դինամիկա ենք ցույց տալիս Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում , չորս տարում Ռուսաստանը 121-րդ տեղից 51-րդն է բարձրացել: Նույն խնդիրներն է իր առջեւ դնում նաեւ Ադրբեջանի կառավարությունը, ու այստեղ նույնպես դրական շարժ կա»,- ասել է ՌՆԳ-ի ղեկավարը: