Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգ է ժամանել՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցություններին, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ծրագրված են բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո հանդիպումը անցնելու է եռակողմ ձեւաչափով: