ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ հետաքննության վարկածի համաձայն՝ 2014-ի սեպտեմբերի վերջին Ռուսլան Մուհուդինովն ու այլ անձինք Բեսլան Շավանովին, Դադաեւին, Անզոր եւ Շադիդ Գուբաշովներին, Բախաեւին եւ Էսկերխանովին առաջարկել են դրամական պարգեւի դիմաց սպանել Բորիս Նեմցովին, փոխանցում է Gazeta–ն։

Հաղորդվում է, որ նրանք բոլորը համաձայնել են պայմաններին եւ միավորվել են կազմակերպված խմբի մեջ՝ պլանավորելով սպանությունը։

Ավելի վաղ ՌԴ ՔԿ–ն մանրամասն պատմել էր Նեմցովի սպանության պահին մեղադրյալների գործողությունների մասին։