Սանկտ Պետերբուրգում ծեծկռտուքի պատճառով տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել։

Haqqin.az–ի տեղեկություններով՝ ի սկզբանե բախումը տեղի է ունեցել Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ ոմն Իսմաիլովի եւ Հուսեյնովի միջեւ ենթադրաբար պարտքի պատճառով։ Նախնական վարկածի համաձայն՝ վեճի ժամանակ Հուսեյնովը տարվմատիկ զենքից կրակել է իրեն պարտք մնացած հայրենակցի դեմքին։ Դրանից հետո նրան բռնել էին շուկայի առեւտրականներն ու հանձնել ոստիկանությանը։

Ձերբակալվել են շուկայում զանգվածային ծեծկռտուքին մասնակցած մի քանի տասնյակ ադրբեջանցիներ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակցել է ավելի քան 100 մարդ։