Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում հունիսի 9-ին ուժեղ քամու հետեւանքով վնասված տանիքներով տան բնակիչները ապրում են ժամանակավորապես սարքած տանիքների տակ: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Ժիրայր Հակոբյանը նշեց, որ քամու հասցրած վնասի չափը հաշվվել է եւ ուղարկվել Շիրակի մարզի մարզպետարան, որտեղից էլ կառավարություն:
«Շատ բնակիչներ շիֆեռներ են դրել տանիքի վնասված մասերում, ժամանակավորապես, մինչեւ կառավարությունը որոշում կայացնի եւ փոխհատուցում ստանան»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում տեղի ունեցած քամու հետեւանքով վնասվել էր շուրջ 80 տուն, քամին ամբողջովին քշել էր մեկ տան տանիք, կոտրել երաժշտական դպրոցի եւ գրադարանների պատուհաններ, վնասել Էլեկտրասյուներ:




























