Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին կստուգի գործարար եւ  «Սոբեսեդնիկ» հրատարակչության տնօրեն Լեւոն Հայրապետյանի նկատմամբ  դատավճռի օրինականությունը, նա  գաղութում 4 տարվա ազատազրկման է դատապարտվել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւից 700 հազար դոլար կորզելու  մեղադրանքով, դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստիին»:  

«Դատարանը հունիսի 22-ին կքննի Հայրապետյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը», — ասել է գործակալության զրուցակիցը: 

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Հայրապետյանին   4 տարվա ազատազրկման է դատապարտել, նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում, եւ պարտավորեցրել է տուժածի օգտին  20,8 մլն ռուբլի վճարել:

Քննության տվյալների համաձայն, գործարարը խաբել է ահաբեկչության եւ այլ ծանր հանցագործությունների համար ցմահ դատապարտված Իզմեստեւի մորը` խոստանալով  700 հազար դոլարի դիմաց որդու համար ավելի մեղմ դատավճիռ ապահովել: