Տավուշի մարզի Շամշադինի շրջանի Արծվաբերդ գյուղում տեղացած կարկուտի եւ մի քանի օր տեւած սելավների պատճառով գյուղացիները լուրջ վնասներ են կրել: NEWS.am-ի հետ զրույցում Արծվաբերդի գյուղապետ Վոլոդյա Ուզունյանը նշեց, որ սելավը քշել է մեղվաընտանիքներ, վնասել արոտավայրերն ու հողատարածքները, քանդել կամուրջներ.
«Մոտ մեկ շաբաթ տեղացած անձեւների պատճառով առաջացած սելավները մեծ վնաս հասցրեցին գյուղացուն, շատ գյուղացիների մեղվաընտանիքներ ջուրը տարավ, բանջարեղենի բերքը փչացրեց, կամուրջներ քանդեց»,-ասաց:
Գյուղապետը նշեց, որ այս պահին եղանակը համեմատաբար լավ է, գյուղացիներն արդեն կարողանում են որոշ չափով զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:





























