Կիեւի բնակիչներ Մաքսիմ Գետմանն ու Ալեքսեյ Միխայլովսկին պահպանակ պահելու ունիվերսալ պատյան են ստեղծել, որը կարելի է ամրացնել ցանկացած մակերեւույթի, այդ թվում՝ սմարթֆոնի:
Ուկրաինական Condomizer սթարթափը, սակայն, չի կարողացել անհրաժեշտ միջոցները հավաքել Indiegogo հարթակում՝ պատյանի արտադրություն սկսելու համար, անհրաժեշտ 1.000 դոլարի փոխարեն ընդամենը 165 դոլար է հավաքվել:
Ըստ Gazeta-ի, պատյանի բազային պլաստիկե տարբերակը 1 դոլար արժե, ալյումինե պատյանը՝ 5 դոլար, իսկ ոսկեգույն տարբերակը՝ 10 դոլար:





























