Քեոփսի բուրգը կամ Գիզայի մեծ բուրգի հիմքի կողմերն անհավասար են: Ինժեներ Գլեն Դաշի ու եգիպտագետ Մարկ Լելերի ղեկավարությամբ գիտնականներին առաջին անգամ հաջողվել է չափել հիմքի կողմերի միջեւ տարբերությունը: Հետազոտությունը հրապարակվել է Aeragram ամսագրում:
«Հիմքը լրիվ քառակուսի չէ»,- ասել է Դաշը: Կողմերի երկարության միջեւ տարբերությունը մասամբ պայմանավորված է որոշ կավե սալիկների բացակայությամբ, որոնցով շինարարության ժամանակ երեսպատվել է բուրգը, կարծում են գիտնականները: Գտնելով հանված երեսպատման սլիկների հետքերը՝ գիտնականները հաշվել են, որ բուրգի արեւելյան հիմքի երկարությունը շինարարության ժամանակ կազմում էր 230.30-230.37 մետր, իսկ արեւմտյան կողմինը՝ 755.83-756.02 մետր, այսինքն միջինը արեւմտյան կողմը 14 սանտիմետրով երկար էր արեւելյանից:
Բայցեւայնպես գիտնականները նշում են այն ճշգրտությունը, որով դրվել է բուրգի հիմքը ավելի քան 4500 տարի առաջ: «Տվյալները ցույց են տալիս, որ եգիպտացիները իրենց ժամանակի համար փայլուն փորձ ունեին»,- ասել են աշխատության հեղինակները, փոխանցում է Gazeta-ն:





























