«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, հետո Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվելով ՀԱԿ–ից հեռացված Լյուդմիլա Սարգսյանը տեւական ժամանակ ԲՀԿ-ի շուրջը պտտվելուց, բայց այնտեղ «ըստ արժանվույն» չգնահատվելուց հետո քաղաքական նոր տանիք է որոնում։
Հիմա էլ տիկին Լյուդան փորձում է տեղավորվել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության կողքին, եւ պատահական չէ, որ նա իշխանական կայքերից մեկին տված հարցազրույցում հիացմունքով է խոսել Օսկանյանի կուսակցության մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























