«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, գեներալ Մանվել Գրրգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն այս տարի նույնպես պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք՝ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում։

Մեր այս տեղեկությունը թեեւ չհաստատեցին, բայց նաեւ չհերքեցին քաղաքապետի մամուլի ծառայությունից՝ ասելով, թե Կարեն Գրիգորյանը քաղաքի համար երկարամյա ծրագրեր ունի։ Հիշեցնենք, որ նա Էջմիածնի քաղաքապետն է 2008 թվականից, 2012-ին նա վերընտրվել է։ Վերջին անգամ մրցակից չի ունեցել, եղել է ընդամենը մեկ կին թեկնածու, որի դեպքում այն ժամանակ ասում էին, թե Կարեն Գրրգորյանն ինքն է իրականում առաջադրել՝ իր համար մրցակցություն ապահովելու նպատակով։

Ի դեպ, Մանվել Գրիգորյանի որդին ՀՀԿ անդամ չէ, եւ նախորդ երկու ընտրություններում էլ ինքնաաոաջադրվել է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում