Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում դիտահորերից մեկում աշխատանքներ անելու ժամանակ հունիսի 20-ին քաղաքացու ինքնազգացությունը վատացել է շմոլ գազից թունավորման հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ քաղաքացին տեղափոխվել է:

51-ամյա Արթուր Թադեւոսյանը երեկոյան բուժօգնություն է ստացել, իրեն լավ է զգացել եւ դուրս գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ դիտահորում աշխատանքներ կատարելիս մեկ քաղաքացի էլ մահացել էր:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ մահացածն ու տուժածը «Երեւան Ջուր» ընկերության աշխատակիցներ են: