Հայաստանում, այսօր` հունիսի 19-ին, 1100 դիմորդ քննություն է հանձնում «Քիմիա» առարկայից, իսկ 1460 դիմորդ` «Հայոց պատմություն» առարկայից: Հանրապետությունում գործում է 15 քննական կենտրոն, որից՝ 4-ը Երեւանում եւ 11-ը` մարզերում: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ հանրապետության քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են հիմնականում ժամը 9:30-ից: «Հիմնականում հեշտ հարցեր էին, ուղղակի ես խառնվել էի, չէի կարողանում կենտրոնանալ, առաջին մի քանի րոպեն համարյա ոչինչ չէի կարողանում գրել, բայց հետո հավաքվեցի ու իմ կարծիքով բոլոր հարցերին լավ եմ պատասխանել: Երեկ ամբողջ օրը ոչ մի բան չէի կրկնել, որ չխառնեմ այսօր, ու վախենում էի որ ոչինչ չեմ հիշի, բայց գոհ եմ գրածիցս»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Քիմիա» առարկայից քննություն հանձնած դիմորդներից Անի Նահապետյանը, ով ցանկանում է ընդունվել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան:
Հիշեցնենք, որ մինչեւ այժմ դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա» , «Օտար լեզու» առարկաներից:





























