Երեւանում 75-ամյա վարորդն այսօր՝ հունիսի 21-ի առավոտյան կնոջ է վրաերթի ենթարկվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վրաերթի ենարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8:50-ի սահմանում՝ Թբիլիսյան խճուղում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կինը վրաերթի է ենթարկվել հետիոտնի համար թույլատրելի հատվածով անցնելիս: Նա գնալիս է եղել մանկապարտեզ` երեխայի հանդեսին: