Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հունիսի 22-ին կկայանա ԵԱՀԿ մշտադիտարկումը:

Մշտադիտարկումը կկայանա Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ:

Հայաստանի կողմից մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը: Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը ու Սայմոն Թիլլերը: