Հայաստանում, այսօր` հունիսի 19-ին,  «Քիմիա» եւ «Հայոց պատմություն» առարկաների միասնական քննությունների ժամանակ երկու դիմորդ է հեռացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը` նշելով, որ դիմորդները հեռացվել են Արմավիրի եւ Արտաշատի քննական կենտրոններից:

«Փորձել են հեռախոսների միջոցով  գրել հարցերը, բայց  հեռացվել են: Այս պահի դրությամբ այսքանը կարող եմ ասել, դեռ ընդհանուր ամփոփում չենք արել»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր «Քիմիա» առարկայից 1100 դիմորդ քննություն է հանձնել, իսկ  1460 դիմորդ` «Հայոց պատմություն» առարկայից:

Հանրապետությունում գործել է 15 քննական կենտրոն, որից՝ 4-ը Երեւանում եւ 11-ը` մարզերում:

Հիշեցնենք, որ մինչեւ այժմ դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա» , «Օտար լեզու» առարկաներից: