Ազգականները նույնականացրել են Կարելիայում զոհված 13 երեխաների մարմինները: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայություններում «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը:
«Բոլոր 13 զոհվածների մարմինները նույնականացվել են ազգականների կողմից, վերջին մարմնի նույնականացումը կատարվել է 13:45-ին»,- ասել է նա:
Նույնականացման ընթացակարգը, որը անցնում էր Մոսկվայի դատական դիահերձարանում, ավարտվել է:
Ավելի վաղ հայտնել էին, որ երեխաների զոհվելու գործով ձերբակալվել է Կարելիայի «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը:
Նաեւ հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինների աշխատակիցները փաստաթղթեր են առգրավել հանրապետության առողջապահության ու սոցիալական զարգացման նախարարության մանկական հանգստի կազմակերպման բաժնից:





























