Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 21-ին հանդիպում է ունեցել «Ռամկավար- Ազատական» կուսակցության կենտրոնական վարչության ղեկավար Սերխիո Նահապետյանի հետ:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան- Սփյուռք հարաբերությունների ամրապնդման ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Սերխիո Նահապետյանը ներկայացրել է ծրագրերն ու կուսակցության նպատակները:
Հայաստանի Պաշտպանության նախարարը անդրադարձել է Սփյուռքի հետ համագործակցությանը՝ բանակում բարեփոխումների, բանակ- հասարակություն հարաբերությունների առումով:
Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:





























