Երեւանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, հունիսի 20-ին տղամարդու դի է հայտնաբերվել։ Ավելի ուշ պարզվել է  տղամարդու  ինքնությունը։ Նա 49 տարեկան է եւ բնակվում էր Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Դեռեւս հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է նա մահացել։  NEWS.am-ի ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։