Հայաստանի կառավարությունն այս փուլում աննպատակահարմար է համարում Երեւանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքով, կառավարությունը ոչ միայն աննպատակահարմար է համարում Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի ընդունումն այս փուլում, այլեւ դրա քննարկումն Ազգային ժողովում։ «Սակայն փաստաթղթի քննարկումներն արդեն սկսվել են, եւ մենք կոչ ենք անում քվերակություն չանցկացնել»,- կոչ է արել Քոչարյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պետք է առավելագույնս ձեռնտու լինի Ստեփանակերտի համար։
«Մեր նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելն է»,- նկատել է փոխարտգործնախարարը։
Նշենք, որ խորհրդարանն այսօր սկսել է «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած, Հայաստանի կողմից Լենային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի քննարկումները։




























