Երեւանում այսօր` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է գրանցվել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից,  ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ մետաղյա ձողը մտել է Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի բնակչի որովայնը. ձողը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակիչ 59-ամյա Ա. Վ.-ն աշխատանքների կատարման ժամանակ ընկել է մետաղյա ձողի վրա՝ վնասելով որովայնը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ձողը կտրել են տեղի ուժերով. Ա.Վ-ը հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ»: