43-ամյա Թամարա Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր տվել, որ Շաքե գյուղի առանձնատնից գողացել են համակարգիչ, անկողնային պարագաներ, սպասք, հագուստ` պատճառելով նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա Գայանե Ա.-ն, ով հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցված է:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի սկզբներին 13-ամյա Մ. Ա.-ն, 11-ամյա Մ. Ա.-ն եւ 8-ամյա Ա. Գ.-ն դռան կողպեքը բացելով Շաքե գյուղի մի տնից գողացել են համակարգիչ, անկողնային պարագաներ, բջջային հեռախոս, գորգ եւ խաղալիքներ:
Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել եւ վերցվել է:
Կատարվում է հետաքննություն:





























