Երեւանում ոստիկանության մայորին հաջողվել է վնասազերծել ավազակային հարձակում գործածին:

Ոստիկանությունից հայտնում են, որ Էրեբունի 15 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակցին ինչ-որ մեկը սպառնացել է դանակով, գողացել նրա մոտ եղած գումարը:

Ավազակային հարձակման ժամանակ ոստիկանության մայոր Սամսոն Ղարիբյանը դսստեր հետ տուն վերադառնալիս է եղել, երբ նկատել է վազող երիտասարդի, որը բղավել է՝ կագնեք, բռնեք, փողերս տարան:

«Լսելով նման արտահայտություններ՝ մեքենան առաջ տեղաշարժեցի ու այդ երիտասարդից 20-25 մետր հեռավորության վրա նկատեցի վազող երիտասարդի, ձեռքին՝ դանակ: Մեքենան կանգնեցրել եմ ու վազելով մոտ 150 մետր գնացել, Էրեբունի 9 շենքի բակում հասա իրեն: Առաջին՝ դանակը գցելու պահանջին չենթարկվեց, կիրառելով սամբոյի հնարքներ դանակը վերցրել եմ ձեռքից»,- ասել է Սամսոն Ղարիբյանը:

Ավազակային հարձակում կատարողի մոտից հայտնաբերվել է 267 հազար դրամ ու 100 դոլար գումար: