Վերջերս անցկացված հետազոտության տվյալներով, կալիֆորնիացի յուրաքանչյուր տասներորդ ուսանողը անտուն է, գրում է Laist-ը:

Կալիֆորնիայի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր ուսանողների  8 տոկոսից  12 տոկոսը (մոտ 460 000) անտուն է: Զեկույցում նաեւ ասվում է, որ   21 տոկոսից մինչեւ 24 տոկոսը «մթերային վտանգավորության» գոտում է:

Հետազոտության արդյունքները հիմնված են գրեթե   5 հազար ուսանողի պատասխանների եւ դասախոսների հետ նրանց զրույցների վրա: 

Համալսարանի ռեկտորի խոսքով, մեքենաներում ապրող կամ քաուչսերֆինգով զբաղվող շատ ուսանողներ իրենց նույնիսկ անտուն չեն համարում: Խնդիրը նաեւ այն է, որ ուսանողների մեծամասնությունը չգիտե օգնության ծրագրերի մասին, որոնք համալսարանը կարող է առաջարկել անապահովներին: Այդ մասին հայտնել է հարցվածների մոտ 49 տոկոսը: