Անկարան մտադիր է Սիրիայի հետ սահմանին տեղակայել ու փորձարկել նոր հակաօդային պաշտպանության համակարգ, հայտնում է ամերիկյան Defense News պրոֆիլային պորտալը՝ վկայակոչելով Թուրքիայի անվտանգության ծառայությունը:

Լրագրողները վստահեցնում են, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրում են տեղադրել հակաականանետաային ռադարային Serhat համակարգ, օպերատիվ մարտավարական նշանակության հրթիռահրետանային HIMARS համակարգ: Բացի դրանից սահմանի մոտ 70 կմ երկարությամբ հատվածում հերթապահելու են մինի դիրիժաբլերը:

Թուրքիայի անվտանգության ծառայությունում պորտալի աղբյուրների խոսքով ՀՕՊ համակարգը տեղադրվելու է երկրի հարավում՝ Քիլիս նահանգում՝ Էյբեյլի քաղաքում սահմանի հատման կետից ոչ հեռու: Նախատեսվում է, որ դա կօգնի պաշտպանել Գազիանտեպ, Խատայ, Շանլիուրֆա ու Մարդին շրջանները:

Սիրիայի ու Թուրքիայի միջեւ սահմանի ընդհանուր երկարությունը մոտ 900 կմ է:

ՄԻնչ այդ Քիլիս քաղաքը՝ Թուրքիայի հարավ- արեւելքում բազմիցս ենթարկվել է հրթիռակոծության Սիրիայի հետ սահմանամերձ տարածքից, որը վերաահսկում է ԻՊ խմբավորումը: Ապրիլին Անկարան այդ շրջանում տեղակայել է հրթիռային կայանքներ: Բացի դրանից թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի իշխանությունները պայմանավորվել են ԱՄՆ-ի հետ՝ սիրիական սահմանին ամերիկյան համազարկային կրակի հրթիռային HIMARS համակարգեր տեղակայելու մասին: