Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,54 տոկոսով՝ հասնելով 50,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,45 տոկոսով՝ հասնելով 50,85 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հայտնում է Gazeta–ն: