Իրանի հարավում ավտոբուսի վթարից զոհվել է 13 մարդ, եւս 22-ը տուժել են, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ավտոբուսն ընկել է առուն՝ չորեքշաբթի գիշերը շարժվելով Սարջան-Նեյրիզ մայրուղով: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչն էլ ավտովթարի պատճառ է դարձել:
Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի քանակը կարող է աճել:





























