ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղական:

Նախագահի գրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.

Արթուր Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Հրաչյա Բադալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: