Ռուսաստանում Վրաստաանի նախկին դեսպան ու «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հիմնադիր Էրոսի Կիցմարիշվիլիի ընտանիքը համաձայն չէ դատախազության դիրքորոշման հետ, որի համաձայն՝ հետաքննությունը չի հայտնաբերել որեւէ հանգամանք, որի պարագայում նա կարող էր սպանված լինել: Դրա արդյունքում Վրաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Կիցմարիշվիլին ինքնասպան է եղել, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Մենք համաձայն չենք դատախազության որոշման հետ: Մեր դիրքորոշումն արմատապես տարբերվում է: Այդ հարցով մենք վաղը մամուլի ասուլիս կտանք եւ կհիմնավորենք մեր դիրքորոշումը, ինչպես նաեւ կհայտնենք գործողությունների պլանի մասին»,- ասել է ընտանիքի փաստաբան Գագի Մոսիաշվիլին:
Նշենք, որ դատախազությունը հայտարարել էր, որ քննությունը պարզել է, որ 2014-ի հուլիսի 14-ին Էրոսի Կիցմարիշվիլին «Դիանա» խանութից ձեռք է բերել «ՉԶ-75» համակարգի ատրճանակ, ինչով էլ հենց ինքնասպան է եղել գնելուց մեկ օր անց: Էրոսի Կիցմարիշվիլու դին ընկերներն էին գտել նրա ավտոմեքենայում:





























