Դատարանը Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության ինը անդամի ցմահ բանտարկության է դատապարտել երկրի հարավում` Հաթայի նահանգում 2009 եւ 2010 թթ-երին կատարված հարձակումների համար, հայտնել է թուրքական Hurriyet թերթը:
Բոլոր դատապարտվածների համար ընդհանուր ժամկետը մոտ 1,5 հազար տարի է: Դատարանը քննել է այսպես կոչված «Ամանոսի լեռներից ՔԲԿ-ի անդամ մարդասպանների» գործը եւ ցմահ դատապարտվածներից բացի, տարբեր մահապատիժներ է տվել արգելված կուսակցության եւս վեց անդամի, գրում է պարբերականը:
Թերթի տեղեկությունների համաձայն, վեց տարի առաջ Հաթայի նահանգի Դերթյոլի եւ Իսքենդերունի շրջաններում Քրդական բանվորական կուսակցության ապստամբների հետ երկու բախման հետեւանքով թուրք 10 զինվորական եւ չորս ոստիկան է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























