«Գողական աշխարհին»  պատկանելու մեղադրանքով հետախուզվող Դավիթ Գերլիանիին (հայնտի «Սվան» մականունով) ձերբակալել են հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Այն մասին, որ «Սվանը» Օդեսայից Թբիլիսի է ժամանել եւ անարգել լքել օդանավակայանի տարածքը, անցյալ շաբաթ հայտնել էր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գիվի Թարգամաձեն: Ոստիկանությունն արդեն հարցաքննել է նրան: Վրաստանի ՆԳՆ-ում հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 2231 հոդվածի հատկանիշներով՝ «Օրենքով գող»:

Ձերբակալվածից խուզարկության արդյունքում առգրավվել է Ուկրաինայի քաղաքացու անձնագիր: Մհեբրիշվիլին նշել է, որ վրացական կողմը տեղյակ է եղել «Սվանին» Ուկրաինայից արտահանձնելու մասին, ինչպես այդ մասին հայտնել էին լրատվամիջոցներն ու Ուկրաինայի ՆԳՆ-ն:

«Այդ կապակցությամբ հարց է ծագում, թե ինչու վրացական կողմին նախապես տեղեկություն չեն տրամադրել նշված անձի եւ նրա հնարավոր վտարման մասին: Առավելս եւս, որ ուկրաինական կողմը տեղյակ է եղել, որ նշված անձը, հնարավոր է,  կազմակերպված խմբավորման անդամ է, այսպես կոչված  «օրենքով գող»,- նշել է Վրաստանի ՆԳՆ-ն Կիեւից բացատրություններ է սպասում:

Գերլիանիին պաշտոնապես մեղադրանք կներկայացվի 48 ժամվա ընթացքում: