Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր՝ հունիսի 22-ին, ողնաշարի վնասվածքով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:

«Ռուբեն Վարդազարյանին այժմ վիրահատում են»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Ռուբեն Վարդազարյանը վնասվածքը ստացել է հեծանիվ վարելու ընթացքում: