Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդական-հանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունն է պատասխանատու զբոսաշրջային ոլորտի ցուցանիշների անկման համար:

«Հիմնական պատճառը, թե ինչու զբոսաշրջիկներն այլեւս Թուրքիա չեն գալիս, երկրի արատավորված միջազգային վարկանիշն է: Թուրքիան ժամանակակից երկրի տպավորություն չի թողնում: Այստեղ չկա ժողովրդավաարություն, օրենքի գերակայություն: Թուրքիայում բռնապետական ռեժիմ է»,- հայտարարել է քաղաքական գործիչը խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ:

Կիլիչդարօղլուն վիճարկել է այն հայտարարությունը, որ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտում անկման միակ պատճառը Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն են:

«Մենք վեճեր չենք ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի հետ, այդ դեպքում ինչո՞ւ նրանք էլ մեր երկիր չեն գալիս »,- մեջբերում է քաղաքական գործչին Hürriyet Daily News. պարբերականը:

Չինովնիկի խոսքով «Արդարություն ու զարգացում» իշխող կուսակցությունը, որին աջակցում է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը, շարունակում է իր քաղաքականությունը, որը վնասում է երկրի իմիջին: Այս մասին է վկայում հունիսի 20-ին երեք թուրք ակտիվիստների՝ Մարդու իրավունքների համար պայքարող թուրքական հիմնադրամի ղեկավար Շեբնեմ Կորուր Ֆինջանջիի, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչ Էրոլա Օնդերօղլուի ու լրագրող Ահմեդ Նեսինի ձերբակալությունը, հայտնումէ «ՌԻԱ Նովոստին»: