Ադրբեջանի սահմանամերձ Թովուզ քաղաքում բողոքի ակցիա է ընթանում: Քաղաքի բնակիչները փակել են կենտրոնական փողոցը, հայտնում է Report-ը:

Տեղեկությունների համաձայն՝ ակցիայի մասնակիցները բողոքում են, որ մի շարք փողոցների տներում 15 օր է՝ ջուր չկա:

Իրադարձությունների վայր  են մեկնել ոստիկանական ուժեր, որոնց հաջողվել է ազատել կենտրոնական պողոտան: Ջրմուղի պետ Ազեր Սուլեյմանովը ջրամատակարարման դադարեցումը բացատրել է այն հանգամանքով, որ անձրեւների պատճառով բարձրացել է Զաեմ գետի մակարդակը, որը ջրամատակարարման խնդիրներ է առաջացրել: