ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են «ՌուսԳիդրո»-ի նախկին ղեկավար, «Կվադրա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Եվգենի Դոդին, հայտնում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Դոդի տանը խուզարկություն է ընթացել: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
«Կվադրա»-ի մամուլի ծառայությունից RIA Novosti-ին հայտնել են, որ իրավապահներն այցելել են ընկերության գրասենյակ, բայց դա կապ չունի ընկերության գործունեության հետ:





























