Ռուսաստանը 2015-ին դարձել է նավթի եւ նավթամթերքի ծավալներով երկրորդ մատակարարը Թուրքիային ավելի քան 7 մլն տ ընդհանուր ծավալով, հայտնում է իրանական   IRNA գործակալությունը:

2015-ին Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանումը ավելի քան  3 մլն տ է կազմել, դիզելային վառելիքինը` 2,6 մլն տ եւ այլ նավթամթերքներինը` ավելի քան 1,2 մլն տ:

Ամենից շատ նավթ Թուրքիա է մատակարարվել Իրաքից`  11,4 մլն տ, իսկ մեծությամբ երրորդ արտահանող երկիրը դարձել է Իրանը, որի նավթի արտահանման ծավալը   5,6 մլն տ է կազմել: Ընդհանուր առմամբ 2015-ին Թուրքիան ավելի քան 39 մլն նավթ եւ նավթամթերք է ներմուծել, որից 25 մլն տ-ն բաժին է ընկնում նավթին, հայտնում  է «Կոմերսանտը»: