«Աբովյան» ՔԿՀ-ի 12 դատապարտյալներ նույնականացման քարտեր են ստացել:
ՔԿՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում հունիսի 22-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 12 դատապարտյալներ ստացան նույնականացման քարտեր:
2015թ. հունվարի մեկից առայսօր արդեն 395 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:
Գործընթացը շարունակվում է:




























