Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 տան դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի հատակին հայտնաբերել 80-ամյա Իվետա Սարգսյանի դին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրա հարազատները դիմել են ոտիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ տեւական ժամանակ է` իրենց ազգականից տեղեկություններ չունեն, որից հետո այցլելելով ազգականի տուն` տեսել են, որ գլխավոր մուտքի դարպասները փակ են:

Ոստիկանության աշխատակիցներն ու ԱԻՆ-ի փրկարարները հատուկ տեխնիկայով բացել են երկաթյա դարպասը, իսկ հետո բնակարանի դուռը: Տան ներսում` ննջարանում, մահճակալի մոտ հայտնաբերել են Իվետա Սարգսյանի կմախքը: Տան ներսում եղել են սատկած առնետներ եւ մկներ:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` մահը վրա է հասել մոտ 1 տարի կամ ավելի ժամանակահատվածում: Դիակը տեղափոխելիս գլուխը անջատվել է մարմնից: