ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Սիսիանի բաժանմունքի ռազմականացված ջոկատի հրաձիգը հունիսի 18-ին հրազենային վնասվածքից մահացել է: Այս մասին NEWS.am-ն այսօր՝ հունիսի 22-ին, տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Սիսիանի բաժանմունքի ռազմականացված ջոկատի 45-ամյա հրաձիգը հունիսի 18-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վնասվածք է ստացել եւ մահացել իրեն ամրակցված հրազենի հետ անզգույշ վարվելու հետեւանքով առաջացած կրակոցից: 

Կատարվել է դեպքի վայրի եւ դիակի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել դիակի դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ: