Երեւանում վարձակալական հիմունքներով բնակվող երիտասարդը սեռական ոտնձգություններ է կատարել տանտիրոջ անչափահաս աղջկա նկատմամբ: NEWS.am-ի տեղեկություններով, աղջիկն այդ մասին պատմել է ծնողներին, որոնք էլ տեղեկացրել են ոստիկանությանը:

15-ամյա աղջիկը օրերս հետազոտություններ անցնելու համար տեղափոխվել է հիվանդանոց, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: