Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին` օգոստոսի սկզբին վրացական Բաթումիում: Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Ավելի վաղ` Գաբալայում Ադրբեջանի հյուսիսում տեղի է ունեցել նախարարների չորրորդ եռակողմ հանդիպումը:
«Երեք երկրի նախարարները աշխատել են հուշագրի վրա, որի ստորագրումը պետք է տեղի ունենա տվյալ հանդիպմանը: Թուրքիայում պաշտպանության նախարարի փոփոխությունը մի քիչ հետաձգել է մեր հանդիպումը: Մենք նախատեսում էինք այն անցկացնել հուլիսի սկզբին, սակայն տեղի կունենա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին` Բաթումիում: Հանդիպմանը հուշագիր կստորագրվի: Մենք ջանքեր ենք գործադրում բոլոր հարցերի համատեղ լուծման համար»,- Խիդաշելիին է մեջբերում ԱՊԱ գործակալությունը:





























