Վաշինգթոն նահանգի Թերսթեն կոմսությունում ճամփորդական թրեյլերում գտել են երեք մարդու մարմին, փոխհրաձգության մասնակիցներից մեկն էլ ողջ է մնացել, թեեւ վիրավորում է ստացել: Նա ոստիկանություն է զանգահարել ու հայտնել, որ անհայտ անձը կրակել ու սպանել է իր ընկերներին, հաղորդում է Americaru–ն:

Երկու տղամարդու ու մի կնոջ մարմինները հայտնաբերվել են թրեյլերի ներսում, տներից մեկի բակում: Ոստիկանները նաեւ նույն վայրում հայտնաբերել են մետամֆետամին, հերոին, մի քանի հազար դոլար, երկու հրացան ու տարբեր մոդիֆիկացիայի մի քանի ատրճանակ: Հայտնաբերված զենքերի տեսակներից ոչ մեկը չի համապատասխանել այն զենքի տեսակին, որով կատարվել է սպանությունը, հայտնել է շերիֆի տեղակալ Դեյվ Փիրսելը:

Ողջ մնացած տղամարդը վիրահատվել է ու հիմա դեռ հիվանդանոցում է, դրա համար էլ չի կարող ցուցմունք տալ: Նա այս գործով կասկածյալ չի դիտարկվում: Սպանվածների ինքնությունը պարզում են: