ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ, որտեղ իր գործընկեր Ժան–Մարկ Էյրոյի հետ կքննարկի Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի եւ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամերը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Փարիզ։ Պլանավորվում է կարծիքներ փոխանակել միջազգային օրակարգի ակտուալ հարցերով, անդրադարձ կկատարվի նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարին, ուկրաինական, ղարաբաղյան, սիրիական, լիբիական եւ մերձավորարեւելյան կարգավորումներին»,– ասել է նա ճեպազրույցի ժամանակ։