Հունիսի 22-ին, ժամը 22.30-ին, 22-ամյա Իշխան Ա.-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող բենզալցակայանի դիմաց բախվել է մինչեւ այդ նույն վայրում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցներ 27-ամյա Մխիթար Օ.-ի «Օպել»-ին, որն էլ առաջ ընթանալով` բախվել է 24-ամյա Անդրանիկ Չ.-ի «Մերսեդես Բենց»-ին, որն էլ ընթանալով առաջ` վրաերթի է ենթարկել դեպքի վայր ժամանած «Նաիրի Ինշուրանս» ընկերության 2 աշխատակիցներին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել»-ների վարորդները, «Նաիրի Ինշուրանս» ընկերության 2 աշխատակիցները եւ Իշխան Ա.-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: