Երեւանի Այգեստան 11 հասցեում այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 14:42-ին հրդեհ է բռնկվել: Այս մաիսն NEWS.am-ը տեղեկացավ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել  մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 14.54-ին հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» աստիճան:

Փրկարարներն ու քաղաքացիները տարհանել են բնակիչներին:

NEWS.am-ին ԱԻՆ-ից տեղեկացրին, որ տուժածներ չկան, հրդեհը հանգցվել է: