Արցախում բանկերը զոհված զինծառայողների ընտանիքներին ազատելու են վարկային պարտավորություններից։
Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ հունիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է ««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը։
Առաջարկը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ: Գործող օրենսդրության համաձայն` վարկառուի մահվան դեպքում, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` վարկային պայմանագրից բխող, նույն ծավալով փոխանցվում են նրա ժառանգներին:
Նոր նախագծով առաջարկվում է նրանց ազատել վարկային պարտավորություններից, քանի որ ԼՂՀ-ում գործող մի շարք բանկեր պատրաստակամություն են հայտնել ներել զոհված զինծառայողների և կամավորականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վարկի գումարները` դրանք չպահանջելով երաշխավորներից կամ ժառանգությունն ընդունած ժառանգներից:
Օրինագիծը ներկայացվելու են ԱԺ-ի քննարկմանը:





























