Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան եռօրյա այցի ընթացքում տեղի ունեցող հանրային միջոցառումների վայրերում հատուկ սարքավորումների կտեղադրվեն, որոնց միջոցով  քաղաքացիների պայուսակների զննություն կիրականացվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ կլինեն  անհրաժեշտ քնակությամբ ոստիկաններ, որոնք Գյումրիում, Երեւանում եւ Էջմիածնում մատուցվելիք սուրբ պատարագի ու խաղաղության աղոթքի ընթացքում  կապահովեն հասարակության անվտանգությունը, հասարակական կարգը:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստան կայցելի հունիսի 24-ին, իսկ  հունիսի 26-ի երեկոյան կմեկնի Հայաստանից: